«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 20 միլիոն դրամով տուգանվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այդ մասին հայտնում է հանձնաժողովը։
Ըստ հանձնաժողովի՝ հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։
ՀԾԿՀ-ում հարուցված վարչական վարույթից տեղեկանում ենք, որ հանձնաժողով է դիմել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչներից մեկը, հայտնել, որ այս տարվա մարտին 4 ժամից ավել ընդհատվել է իրենց և հարակից շենքերի էլեկտրաէներգիայի մատակարարումը և իրենց տույժ չի վճարվել։
Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներով ՀԷՑ է դիմել նաև կենտրոնի մեկ այլ բնակիչ, որը հետագայում պարզաբանումներ է ստացել ընկերությունունից ու հետ վերցրել դիմումը։