Հակակոռուպցիոն դատարանը оգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4,4 մլն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, ինչպես նաև 218,3 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։