ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է Կիրանց

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմն այցելել է Կիրանց, ծանոթացել տեղում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին, հաղորդում է գերատեսչությունը։

«ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները»,- նշվում է հաղորդագրությունում։

Օգոստոսի 26-29-ին Դիլիջանում անցկացվել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը:

Մեկնաբանել