Նեյմարը խաբել է AUDI-ին

Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խաբել է AUDI հանրահայտ ավտոարտադրող ընկերությանը: Այս մասին հաղորդում է elconfidencial.com կայքը:

Մի քանի օր առաջ Նեյմարն այցելել է Սան Պաուլուի նորաբաց ավտոսրահ, որտեղ ներկայացված են եղել աշխարհահռչակ ավտոարտադրող ընկերությունների վերջին մոդելները: Ֆուտբոլիստը տեղում պայմանագիր է կնքել Volkswagen-ի հետ և պարտավորվել է մինչև 2016 թվականը ներկայացնել միայն այդ ընկերության մեքենաները:

Այդուհետ, Նեյմարը մոտեցել է AUDI-ի ներկայացուցիչներին և վերցրել R8 Spyder մակնիշի նոր մեքենան (շուկայական արժեքը՝ 345 հազար եվրո) ու պայմանավորվել, որ գնալու է ավտոսրահից 90 կմ հեռավորության վրա գտնվող իր առանձնատուն և վերադառնա, բայց այդպես էլ չի վերադարձել: Արդյունքում, ընկերության ներկայացուցիչները ստիպված են եղել գնալ Սանթոս՝ ֆուտբոլիստի բնակավայր, և իրենց ուժերով մեքենան վերադարձնել ավտոսրահ:

Մեկնաբանել