Կեսգիշերից հետո Աբրամովիչի և Ախմետովի հետ շամպայն էինք խմում. Լուչեսկու

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շարունակում է վայելել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը (2:1):

«Մենք գրեթե իդեալական խաղացինք: Այս հաղթանակն առանձնահատուկ է: Ես արդեն հաղթել էի մեծ թիմերի, սակայն երբեք չէի հաղթել Եվրոպայի չեմպիոնին: Կարծում եմ՝ սա իմ կարիերայի կարևորագույն հաղթանակներից մեկն էր: Այն նույնիսկ ավելի կարևոր է, քան ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում տոնած հաղթանակը:
Լավ ուսումնասիրել էի «Չելսին», ուստի վստահ էի, որ կարող են անհրաժեշտ արդյունքի հասնել: Անկեղծ ասած՝ պետք է ավելի վստահ հաղթեինք:
Կեսգիշերից հետո արդեն Աբրամովիչի և Ախմետովի հետ շամպայն էինք խմում, քանի որ Աբրամովիչի ծննդյան օրն էր: Նա ասաց ինձ, որ փչացրել եմ իր տոնը, սակայն խոստովանեց, որ «Շախտյորն» ուժեղ էր», – Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Sport.ro-ն:

Մեկնաբանել