Հենրիխ Մխիթարյան. Շախտյորի դեմ բոլորն առանձնահատուկ են տրամադրվում

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է «Տավրիայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

Հենրիխ, «Չելսիի» հետ խաղից առաջ դու լավատես էիր և վստահ: Պահպանվե՞լ է դա «Տավրիայի» հետ խաղից առաջ:
Այո: Մեզ շատ լավ մրցակցի հետ հանդիպում է սպասվում: Հեշտ հաստատ չի լինելու, հատկապես որ խաղալու ենք մրցակցի հարկի տակ: Ինչպես միշտ, «Շախտյորի» դեմ բոլորն առանձնահատուկ են տրամադրվում, բացի այդ մեր համար լրացուցիչ դժվարություն կլինի այն, որ խաղում ենք 3-4 օրը մեկ:

Իսկ Չեմպիոնների լիգայից հետո մոտիվացիայի հետ խնդիրներ չեն լինի՞:
Ոչ, մենք շատ լավ տրամադրություն ունենք, քանի որ հաղթանակներից հետո ավելի շուտ ես վերականգնվում:

Ինչո՞վ են հիշարժան ղրիմցիների հետ հանդիպումները:
Առաջին հերթին նրանով, որ դրանք միշտ ծանր են ստացվում: Հիշում եմ անցած խաղը Սիմֆերոպոլում, երբ մենք հաղթեցինք միայն վերջին րոպեներին խփած գնդակի շնորհիվ: Վստահ եմ՝ այս անգամ էլ «Տավրիան» պայքարելու է, և մենք պետք է շատ աշխատենք հաղթելու համար:

Մեկնաբանել