Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին

Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, հայտնել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Կազմակերպության գագաթնաժողովն անցկացվելու է 2024-ի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ադրբեջանը։

Թուրքիան ևս մասնակցելու է Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ Ըստ Bloomberg-ի՝ Անկարան ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու դիմում է ներկայացրել։

Մեկնաբանել