ԱՄՆ-ն ևս 130 մլն դոլար աջակցություն կտրամադրի Հայաստանին

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև 2022-ի հունիսի 29-ին ստորագրված զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված գումարը կավելանա 130 միլիոն դոլարով։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում։

Համալրումից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ընդհանուր ներդրումը այս համաձայնագրի շրջանակում կհասնի 250 միլիոն դոլարի։

Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը։

Մեկնաբանել