ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով

Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ադրբեջանը։

Թուրքիան ևս մասնակցելու է Կազանում կայանալիք գագաթնաժողովին։ Ըստ Bloomberg-ի՝ Անկարան ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու դիմում է ներկայացրել։

Մեկնաբանել