Իրանական ընկերությունը կամուրջ է կառուցել մայիսին հեղեղումից տուժած Լոռու մարզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Սա մեր համագործակցության գեղեցիկ արդյունքներից մեկն է»,- ասել է Սոբհանին:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դեսպանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ կմասնակցել է կամրջի բացմանը: Կամուրջը կառուցվել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում։


Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։