Տեսախցիկների վիճահարույց օրինագծի քննարկումը երեք ամսով հետաձգվել է

Տնտեսվարողների տեսախցիկներին հասանելիություն ստանալու ու 24-ժամյա իրական ռեժիմով վերահսկողություն իրականացնելու՝ ներքին գործերի նախարարության նախագծի քննարկումը երեք ամսով հետաձգվել է։ Նման որոշում է կայացրել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը։

Ավելի վաղը՝ հունիսի 12-ին, այս նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ ՆԳՆ-ից պարզաբանում էին, որ իրենց նպատակը հանցագործության դեմ պայքարն է, իրավաբաններն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները նախագծում խնդիրներ էին տեսնում։

Մեկնաբանել