«Հայաստան» խմբակցությունն արցախցիների իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովի նախագիծ կներկայացնի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ կներկայացնի, հայտարարել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Շուտով ներկայացնելու ենք Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները ուսումնասիրելու, առաջարկելու և իրականացնելու քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ»,- խորհրդարանի սեպտեմբերի 9-ի նիստի ժամանակ ասել է Մինասյանը։

Մեկնաբանել