Միջազգային ատյաններից հայցերի հետկանչը վերջնագրի ընդունում կնշանակի Հայաստանի համար

Միջազգային իրավունքը շարունակում է գործել՝ անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե արդյունքները շոշափելի չեն․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի հնարավոր վճիռը տեսականորեն չի կարող ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը, բայց նրա որոշումներում տեղ գտած փաստագրումները կարող են արագացնել գործընթացներն այլ դատարաններում, օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Գուրգեն Պետրոսյանը վստահ է՝ որևէ դեպքում չի կարելի հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը միջազգային ատյաններից․ դա կնշանակի վերջանգրի ընդունում։

Մեկնաբանել