Բագրատ արք․ Գալստանյանը հանդիպել է երկրորդ և երրորդ նախագահների հետ

Լուսանկարում՝ Բագրատ արք․ Գալստանյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, հաղորդում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

«Սրբազան պայքարի 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերջինիս գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»,- նշվում է տելեգրամյան ալիքի հաղորդագրությունում:

Տավուշի հատվածում իրականացված սահմանազատման գործողությունների դեմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարությամբ, ապրիլ-մայիսից բողոքի ցույցեր է անցկացնում Հայաստանում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մեկնաբանել