Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
«Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների»,- նշված է հաղորդագրությունում։
Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Վերջին անգամ Փաշինյան-Օվերչուկ հանդիպումը տեղ էր ունեցել 2023-ի ապրիլի 4-ին։ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։