Գլխավոր Լրահոս

Փաշինյանը խոսել է «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հայեցակարգերի մասին

Փաշինյանը խոսել է «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հայեցակարգերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ  խոսել է «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հայեցակարգերի մասին։

«Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը:

Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի:

Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ:

Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում