Խաղաղությունը կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա հաղորդակցային կապը․ Քալըն

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը էական նշանակություն ունի Կովկասի կայունության ու զարգացման համար» հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվի անվտանգային համաժողովի ժամանակ։

Ըստ թուրքական Anadolu լրատվամիջոցի՝ Էբրահիմ Քալընը իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանի հաղորդակցությունների թեմային։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը, որը կներառի նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը, կապահովի Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա հաղորդակցային կապը։

Մեկնաբանել