Հայաստանը դեռ չի որոշել՝ արդյոք մասնակցելու է, թե ոչ Բաքվում կայանալիք COP29 համաժողովին։ Այդ հարցն ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։
«Այդ հարցով դեռ որոշում չունենք»,- հարցին ի պատասխան՝ հայտարարեց Փաշինյանը։
Նախօրեին համաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցին պատասխանել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեն․ «Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Սակայն ադրբեջանական կողմը որևէ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի COP29-ին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես որևէ հստակ կարծիք չի հայտնել այս հարցի վերաբերյալ»։