Դադարեցնե՛լ գործադուլները. Միջազգային առևտրային պալատի կոչը Վրաստանին

Միջազգային առևտրային պալատը կոչ է արել դադարեցնել գործադուլները Վրաստանում, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»: Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին երկու շաբաթում Վրաստանի բնակչությանը երկրի տարբեր շրջաններում գործադուլներ է անում բիզնեսի մի շարք ոլորտներում:

«Միջազգային առևտրային պալատը աջակցում է աշխատողների օրինական իրավունքներին, սակայն անօրինական, ինչպես նաև քաղաքական ֆոն ունեցող ելույթները բացասական ազդեցություն կունենան երկրի բիզնեսի զարգացման և հեղինակության վրա: Միջազգային առևտրային պալատը կոչ է անում առևտրային միություններին արագորեն դադարեցնել օրենքը խախտող միջոցառումների անցկացումը և շարունակել երկխոսությունը բիզնեսի ներկայացուցիչների միջև եռակողմ հանձնաժողովի շրջանակում», -ասված է հայտարարության մեջ:

Միջազգային առևտրային պալատը խոշորագույն բիզնես կազմակերպություն է, որը ներակայցաված է աշխարհի ավելի քան 120 երկրում: Նշենք, որ այս շաբաթ գործադուլ են անցկացրել մասնավորապես «Վրացական երակթուղիներ» ընկերությունը, Փոթիի նավահանգստի աշխատակիցները:

Մեկնաբանել