Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար, և Ռուսաստանը այս դիրքորոշումը կհասցնի Երևանին։
«Պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Պաշինյանի հետ. ՀԱՊԿ-ից չի կարող և չի էլ առաջանում որևէ վտանգ, որևէ սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության համար: Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը: Այս դիրքորոշումը հետևողականորեն կհասցնենք հայ ղեկավարությանը»,- ասել է Պեսկովը:
Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի մտերիմ գործընկերն է, և շփումները նրա հետ շարունակվելու են: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանը ինքն է ընտրում իր ռազմավարական և մարտավարական զարգացման ուղիները: