Սախարովի մրցանակը շնորհվել է իրանցի ակտիվիստների

Այս տարի Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակի դափնեկիրներ են դարձել երկու իրանցիներ՝ փաստաբան և իրավապաշտպան Նասրին Սոտուդեն ու կինոռեժիսոր Ջաֆար Փանահին։ Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, հաղորդում է BBC-ն։

Նրանք առաջին իրանցիներն են, որ արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։

Սախարովի անվան մրցանակը շնորհվում է մարդկանց ու կազմակերպությունների, որոնք հատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Մրցանակը ներառում է €50 հազ-ի դրամական պարգև։

1988թ․ Սախարովի անվան մրցանակի առաջին դափնեկիրներ են դարձել Նելսոն Մանդելան և ԽՍՀՄ ժամանակների այլախոհ Անատոլի Մարչենկոն։ 2011թ․ մրցանակը շնորհվել էր Արաբական գարնան մի խումբ ակտիվիստների։

Այս տարի մրցանակի հավակնորդների թվում էր նաև ռուսաստանյան Pussy Riot պանկ խումբը։

Մեկնաբանել