Ռեկորդային գործազրկություն Իսպանիայում

2012թ. 3-րդ եռամսյակում Իսպանիայում գործազրկության մակարդակը կրկին ռեկորդ է սահմանել՝ կազմելով 25,02%՝ անցած ամսվա 24,6%-ի համեմատ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտը:

Իսպանիայում շարունակվող տնտեսական անկման հետևանքով առանց աշխատանքի է մնացել երկրի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը: Ընդ որում՝ գործազրկության մակարդակը Հունաստանից հետո ամենաբարձրն է Եվրամիության երկրների շրջանում:

Փորձագետների կարծիքով՝ իրադրությունը Իսպանիայում չափազանց լուրջ է, և պահպանվում է շուկայի թուլացման պոտենցիալը:

Իսպանիայի ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2013թ. պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը Իսպանիայում կկազմի 90,5%.:

Մեկնաբանել