Վերաբացվել է «Հայփոստի» Մարալիկի բաժանմունքը

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի արդիականացված 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես հաղորդում են «Հայփոստի» մամուլի ծառայությունից, վերաբացման արարողությանը մասնակցել են Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի` այստեղ ևս նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման լայնամասշտաբ ծրագրի շրջանակում «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը նախատեսում է մինչև տարեվերջ արդիականացնել և նոր չափորոշիչներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունքներ և մասնաճյուղեր, որոնցից 15-ը՝ Երևանում, 35-ը` մարզերում:

Մեկնաբանել