2024-ի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում։
«Դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Վարժական հավաքներին մասնակցող յուրաքանչյուր ոք հավաքին ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրը։