Չինաստանը կդառնա՞ աշխարհի առաջատար ռազմական տերությունը մինչև դարի կեսը 

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նպատակ է դրել, որ մինչև 2049-ը Չինաստանը դառնա աշխարհի ամենամեծ ռազմական տերությունը: Հունական Directus.gr կայքն իր վելուծական հոդվածում պնդում է, որ այդ նպատակը իրատեսական չէ։

Չինաստանը հսկայական գումարներ է ծախսում իր օդուժը արդիականացնելու համար և ուժեղացնում է նավատորմը՝ ստեղծելով հրթիռների զինանոց: Բայց 2023-24 թվականներին սկանդալային ձախողումներ եղան, որոնք վկայում են Չինաստանի բանակի անձնակազմի և տեխնիկայի հետ կապված խնդիրների մասին:

Չինաստանն ունի անձնակազմի պատրաստության, նյութատեխնիկական ապահովման, հրամանատարության և նույնիսկ տեխնիկայի հետ կապված խնդիրներ, որոնք իրական պատերազմի դեպքում կբացահայտեն բանակի բացերը: Չինական զինտեխնիկայի խնդիրները ի հայտ եկան նաև ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց դրանք կիրառել։

Ամերիկյան լաբորատորիաներում առցանց վաճառվող չինական զրահի վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն չունի հիմնական դիմադրություն 7,62 մմ արկերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ դրանք անարդյունավետ են մարտադաշտում: Սա էական բաց է ծանր սպառազինության համար։

Չինաստանի բանակում կան նաև զրահաբաճկոնների, ինչպես նաև համալրման հետ կապված խնդիրներ:

Չինաստանում զինվորական ծառայությունը պարտադիր է։ 2021-ին Պեկինը հայտարարել էր սահմանին տեղակայված զորքերի և սպաների աշխատավարձի 40 տոկոս բարձրացման մասին, և ծրագրում էր, որ ծառայությունն ավարտածների 70 տոկոսը կշարունակի մնալ բանակում։ Խրախուսական այդ միջոցներն օգնեցին նրանց հասնելու որոշակի արդյունքների: Այնուամենայնիվ, Չինաստանը չկարողացավ պահպանել իր անձնակազմը, քանի որ ծառայությունն ավարտած զինվորների միայն 35 տոկոսն է նախընտրել շարունակել ծառայությունը, իսկ նրանց շարքում քոլեջի շրջանավարտներն էլ ավելի քիչ էին:

Բանակի համալրման այս խնդիրները Չինաստանի բանակում որոկյալ սպայակազմի դեֆիցիտի խնդիր է առաջացնում: Բանակում բարձրաստիճան սպաների վարձատրությունը ԱՄՆ-ի համեմատ էապես ցածր է: 2021-ին չինական բանակի գնդապետի տարեկան աշխատավարձը մոտ 37,000 դոլար է եղել, իսկ բրիգադի գեներալինը՝ 40,000 դոլար։ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի շարքայինի աշխատավարձը տարեկան 44,000 դոլար է։ Չինական բանակում չկա նաև հատուկ բաժին, որը կօգնի իր վետերանների միություններին։

Մեկնաբանել