Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցին
Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցին
Post navigation
Posted in:
14:40 «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այրվում է 2500-3000 քմ տարածք, աշխատում է փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, հետո տարածվել է նաև խանութի տարածք։ Այրվում է կահույք, շինանյութ և տեխնիկա»,- տեղեկացրել է նա։ Հրդեհի պատճառները հայտնի կլինեն քննությունից հետո։ *** Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Հոկտեմբերի […]
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալու են վճռորոշ խորհրդարանական ընտրություններ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս ընտրություններն անցկացվելու են լրիվ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ կուսակցություններին կտրամադրվի խորհրդարանի 150 մանդատների որոշ տոկոսը՝ հիմնվելով ամբողջ երկրում ստացած ձայների տոկոսի վրա։ Այլևս միամանդատ ընտրատարածքներում չեն լինի առանձին պատգամավորների ընտրություններ: Այնուամենայնիվ, չնայած շատ ավելի փոքր կուսակցությունների կոչերին, ինչպես նաև նախկինում տրված խոստումներին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանել է կուսակցությունների՝ մանդատներ ստանալու համար անհրաժեշտ 5 տոկոս ձայների շեմ։ Այս շեմին չհասնելու սպառնալիքը (2020-ին միայն «Վրացական երազանքը» և «Միացյալ ազգային շարժումն» էին ստացել են ձայների ավելի քան 5 տոկոսը) հանգեցրեց բազմաթիվ ընդդիմադիր կուսակցությունների՝ մի քանի խմբեր կազմելուն։ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, նա մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա։ «Դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»,- ասել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով: «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս: Կարծում ենք, որ այս փուլում առանձնահատուկ շեշտվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական գործունեության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխշահավետ փոխգործակցության համատեղ ակտիվացում, ինչպես նաև փոխըմբռնման, վստահության և մեր պետությունների շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում»,- ասված է ուղերձում։ Նիկոլ Փաշինյանը նաև առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել Վլադիմիր Պուտինին։
Երևանի մետրոպոլիտենի կայարաններից կհանվի ժետոնով վճարման համակարգը։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի՝ հոկտեմբերի 7-ի գործակարգավարական նիստին։ «Մենք կայարաններում ունեինք անցակետեր, որոնք աշխատում էին ժետոնով։ Դրանք փոխարինվելու են։ Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ ժետոնը ամբողջությամբ կվերանա, և կանցնենք միասնական վճարման համակարգի», – նիստին հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի մասով էլ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին քաղաքապետարան է մուտք արվել արդեն վերամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Երևանը նաև պատրաստվում է տրանսպորտային համակարգի փոփոխման և ուղևորատոմսերի սակագնի թանկացման։ Ավելի վաղ քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարել էին, որ սակագինը կփոխվի 2025 թվականից։ Հոկտեմբերի 7-ի գործակարգավարական նիստին քննարկվեցին նախապատրաստական աշխատանքները։ Ըստ քաղաքապետ […]
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին մեկնաբանել էր վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Հաջորդ օրն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր մեկնաբանություն տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ն Անի Բադալյանին խնդրել է պատասխանել մի քանի հարցերի: -Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին: -Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի […]
Հոկտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը։ Միրզոյանն մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը ևս Մոսկվայում է։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա։ «Դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»,- ասել է Պեսկովը։
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024-ի ապրիլի 19-ի Արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա: Ընդգծվել է ուժի […]