Սրբ. Աստվածածին եկեղեցու զանգակատան պատկերասրահից հեռացվել է Արմսթրոնգի մարզաշապիկը

Լենս Արմսթրոնգի անվանական մարզաշապիկը հանվել է Սրբ. Աստվածածին եկեղեցուց: Հիշեցնենք, որ աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն հեծանվորդ համարվող Արմսթրոնգը մեղավոր ճանաչցվեց արգելված խթանիչներ օգտագործելու մեջ և զրկվեց «Տուր դե Ֆրանսի» 7 չեմպիոնական տիտղոսներից:

Ֆրանսիայում գտնվող այդ եկեղեցու պատերին բազմաթիվ հեծանվորդների մարզաշապիկներ են կախված: Յուրաքանչյուր տարի մոտ 15 հազար հեծանվասպորտի սիրահար է այցելում այնտեղ:

Արմսթրոնգի մարզաշապիկը, որով նա 2005 թվականին հաղթել էր «Տուր դե Ֆրանսը», ևս 800 հայտնի հեծանվորդների մարզաշապիկների հետ տեղ էր գտել զանգակատան վերևի պատկերասրահում: Այժմ մարզիկի անունը մնացել է, բայց շապիկի տեղը գրված է «զրկված է բոլոր 7 տիտղոսներից և հեռացված 2012 թվականի հոկտեմբերի 22-ին»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Մեկնաբանել