Նվազագույնը 146 մարդ է զոհվել Սիրիայում մուսուլմանների Զոհաբերության տոնի կապակցությամբ հաստատված քառօրյա հրադադարի առաջին օրվա պայթյունների և հարձակումների արդյունքում. հաղորդում է Интерфакс-ը:
Ըստ Լոնդոնյան՝ Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խորհրդի տվյալների՝ ռազմական գործողությունների և պայթյունների զոհն է դարձել 53 խաղաղ բնակիչ, 50 ընդդիմադիր և 43 զինծառայող։ Ռազմական ընդհարումները շարունակվել են նաև շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ Զոհաբերության տոնի կապակցությամբ Սիրիայի իշխանությունը և «Ազատ բանակի» ղեկավարությունը համաձայնել էին, որ երկրի ողջ տարածքում ռազմական գործողությունները դադարեցվեին, սակայն ընդդմադիր ծայրահեղական խմբավորումները հայտարարել էին, որ չեն պահպանել հրադադարի ռեժիմը: Սիրիայի կառավարական բանակը պատասխանել էր, որ թեև կպահպանի հրադադարը, սակայն կպատասխանի ընդդիմադիրների հարձակումներին։
Իշխանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ զոհվել էր 61 մարդ: