Վիլանովան՝ Վիլյայի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան խոսել է թիմի հարձակվող Դավիդ Վիլյայի մասին, հաղորդում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ Վիլյան ոտքի ծանր վնասվածք էր ստացել ու երկար ժամանակով շարքից դուրս եկել: Այս պահին նա կատալոնացիների հիմնական կազմի խաղացող չէ: Վերջերս լուրեր էին տարածվել, թե ֆուտբոլիստը պատրաստ է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե թիմում իր դերը չփոխվի:

«Դավիդը պետք է խաղի ռիթմի մեջ մտնի երկրորդ խաղակեսում, մրցակցի հոգնածության ֆոնին: Աստիճանաբար նա կսկսի խաղալ այն դերը, որին հավակնում է: Սակայն այս հարցում նրա ապագան կախված է ոչ միայն մեզնից, այլև` անձամբ ֆուտբոլիստից»,-հայտարարել է Վիլանովան: