Ալեգրի. Երբեք չեմ վախեցել պաշտոնանկ լինելուց

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմում իր ապագայի մասին։

«Ես խոսում եմ Գալիանիի հետ ամեն օր և ուրախ եմ, որ նա դեռ ինձ շարունակում է վստահել։ Ես երբեք չեմ վախեցել, որ ինձ կարող են հեռացնել։ «Ջենովայի» հետ հանդիպումը կլինի վերջինը, ես դեռ ռիսկի չեմ գնում, բացի այդ, իմ ոճով չէ հեռացման սպասումով ապրելը։

«Միլանն» ինձ համար շատ բան է արել։ Ղեկավարությունն ինձ հնարավորություն է տվել 2 տարի շարունակ գլխավորել թիմը», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Milan Channel-ը։

Մեկնաբանել