Արցախում՝ զինվորական, Հայաստանում՝ թեյագործ

Անդրանիկ Սարգսյանը Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընտանիքի հետ հաստատվել է Արմավիրում՝ սկսելով սեփական բիզնեսը։ Նախկին զինվորականն այսօր Հայաստանում զբաղվում է թեյագործությամբ, որն իրեն դեռ մանկությունից է հոգեհարազատ։ Dyutea անվանումը կրող 7 տեսակի թեյեր է պատրաստում Անդրանիկը՝ 14 տեսակի խոտաբույսերից ու ծաղիկներից, որոնք բոլորն ունեն տարբեր բույրեր, համեր, նշանակություն ու ազդեցություն։

Մեկնաբանել