Պրոխորովը քաղաքական գործունեություն կծավալի «Քաղաքացիական հարթակ»-ում

Ռուս միլիարդատեր Միխաիլ Պրոխորովն անդամագրվել է «Գրաժդանսկայա պլատֆորմա» (ԳՊ)՝ «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը. հաղորդում է Itar-tass-ը:

«Կուսակցությունը պիտի ներառի մարդկանց, որ քաղաքականությունն են ընտրել՝ որպես մասնագիտություն. դա է պրոֆեսիոնալ կուսակցությունը,- ասել է նա այսօր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում մեծ լսարանի առջև:- Մի գաղտնիք ասեմ. ես էլ եմ «ԳՊ»-ի անդամ և այս պահից զբաղվելու եմ բացառապես քաղաքական գործունեությամբ»:

Քաղաքական համակարգ հիմնելու մասին Պրոխորովը հայտարարել էր անմիջապես նախագահական ընտրություններից հետո, երբ հայտնի էր դարձել, որ արժանացել է շուրջ 6 մլն ընտրողի համակրանքի:

Այս կուսակցությունը գրանցվել էր դեռ այս տարվա հուլիսին: Սկզբում նա նշել էր, որ չի պատրաստվում անդամակցել դրան: Նախատեսվում էր, որ այն պիտի բաղկացած լիներ 500 մասնագետ իրավաբաններից, որ «պիտի քաղաքական գործունեության իրավունքը կրեին»:

Սակայն հետագայում պարզվել էր, որ պետք էր հրաժարվել այդ մտքից և այն կազմել կուսակցական՝ առավել ավանդական սկզբունքներով: Այժմ էլ «ԳՊ»-ն պիտի հավաստի, որ գործուն է նոր ձևաչափով և ընտրի ղեկավար մարմին: Պրոխորովի կուսակիցները պիտի նաև ծրագիր կազմեն, որով կուսակցությունը կներկայա ընտրողներին:

Կազմավորվել է նաև «ԳՊ»-ի դաշնային քաղաքացիական կոմիտեն, որի կազմում են Հանրապետականների փոխնախագահ Վլադիմիր Ռիժկովը, Տոլյատիի քաղաքապետ Սերգեյ Անդրեևը, հայտնի լրագրողներ, երաժիշտներ՝ այդ թվում՝ պրիմադոննա Ալլա Պուգաչովան, և իհարկե, փորձառու իրավաբաններ:

Մեկնաբանել