Հենրիխ Մխիթարյանն առաջինն է, Յուրա Մովսիսյանը՝ 10-րդը. Goal.com

Ֆուտբոլային հանրահայտ Goal.com կայքը կազմել է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուների տասնյակը։ Այստեղ ընդգրկվել է միանգամից երկու հայ ֆուտբոլիստի անուն։ Տասնյակի վերին հորիզոնականում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանն է, իսկ 10-րդում՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Մխիթարյանի մասին Goal.com-ը գրում է. «Երկու անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դարձած Մխիթարյանը, ով անցած մրցաշրջանում ճանաչվել է նաև «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ, այս տարի ձգտում է ավելի մեծ նվաճումների։ Նա կարևոր դեր է խաղացել «Շախտյորի» խելահեղ մեկնարկում, որի արդյուքնը հավասար է 12 հաղթանակ 12 խաղում։ Կիսապաշտպանը փոխարինեց Ժադսոնին «կենտրոնում ստեղծագործական դիրքում» և անցած մրցաշրջանում իր գոլերի (10) քանակն ապահովեց այս տարվա ընդամենը 6 խաղերի ընթացքում»։ Goal.com-ը մեջբերում է նաև Լուչեսկուի խոսքերը. «Մեր ամենամեծ առաջընթաց քայլը Մխիթարյանի աճն էր։ Նա արագացրեց խաղը և նոր տարածություններ բացեց»։

Յուրա Մոսիսյանին անդրադառնալիս Goal.com-ը նշում է, որ նա Հայաստանի երկրորդ ներկայացուցիչն է լավագույն տասնյակում, ում հաջողությունները չօգնեցին «Կրասնոդարին» հասնել լուրջ արդյունքի, քանի որ թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 թիմանոց առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Թիմում միայն Վանդերսոնն է, ում հաջողվել է իր հաշվին գրանցել մեկից ավելի գնդակ։ «Մովսիսյանն անցած մրցաշրջանում դարձել է 14 գոլի հեղինակ և ցանկանում է գերազանցել այս արդյունքը, որի համար իր թիմակիցների օգնության կարիքն ունի, եթե ցանկանում է հասնել ինչ-որ արդյունքի»։

N Ֆուտբոլիստ Խաղ Գոլ Խաղացած
ժամանակ
(րոպե)
Գոլ/րոպե
1 Հենրիխ Մխիթարյան (Շախտյոր) 12 14 1022 73
2 Լիոնել Մեսսի (Բարսելոնա) 8 11 663 60
3 Էբրահիամա Սավանեհ (Լյովեն, Բելգիա) 9 11 722 66
4 Վիլֆրիդ Բոնի (Վիտես) 10 9 759 76
5 Ռադամել Ֆալկաո (Ատլետիկո Մադրիդ) 7 9 535 59
6 Կարլոս Բակա (Բյուգե) 8 9 668 74
7 Կրիշտիանո Ռոնալդու (Ռեալ Մադրիդ) 8 9 692 77
8 Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) 8 9 720 90
9 Ջոնաթան Սորիանո (Ռեդ Բուլ, Շվեյցարիա) 12 9 1029 114
10 Յուրա Մովսիսյան (Կրասնոդար) 12 9 1035 115

Մեկնաբանել