Արմավիրում բացվեց Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը

Սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի շենքի բացման արարողությունը։ Կրթական հավասար հնարավորություններ ու որակյալ ծառայություններ գյուղաբնակներին․ հենց այս առաքելությամբ էլ 2027-ին ՔՈԱՖ-ը շահառուներին կհանձնի Հայաստանում արդեն երկրորդ՝ ՔՈԱՖ սմարթ Արմավիր ավանը։

Մեկնաբանել