Գվարդիոլան ցանկանում է աշխատել Լոնդոնում. The Telegraph

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ուզում է աշխատանքը շարունակել Լոնդոնում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

«Պեպն ուզում է աշխատել Լոնդոնում: Հիմա նա ճիշտ ծրագիր է փնտրում»,- հայտարարել է իսպանացի մասնագետին մոտ կանգնած աղբյուրը: Գվարդիոլայի ներկայացուցիչներն արդեն կապնվել են «Արսենալի» ղեկավարության հետ, որպեսզի իմանան Գվարդիոլայի հնարավորությունները «զինագործների» թիմում: Սակայն Արսեն Վենգերի դիրքերն ավելի ամուր են, քան «Չելսիի» մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի անունը կապվում էր «Մանչեսթեր Յունայթեդի», «Բավարիայի» և «Միլանի» հետ:

Մեկնաբանել