Վաղը Իգուաինը կխաղա պաշտպանի դիրքում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» հետ հանդիպման ժամանակ հանդես կգա պաշտպանի դիրքում:

«Ձախ պաշտպանի դիրքում կխաղա Իգուաինը: Նա արագ և ուժեղ ֆուտբոլիստ է, լավ է գործում ձախից: Մայքլ Էսյենը կգտնվի կամ դաշտի կենտրոնում, կամ ընդհանրապես չի մասնակցի հանդիպմանը», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մեկնաբանել