Մերկելը և Սարկոզին փորձել են վարկաբեկել ինձ. Բեռլուսկոնի

Իտալիայի նախկին վաչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձել են վարկաբեկել նրա հեղինակությունը, տեղեկացնում է Rbc.ru-ն: Իսկ թե ինչ նպատակով են ցանկացել վնասել ազդեցիկ գործընկերոջը Եվրամիության առաջնորդները, Բեռլուսկոնին չի մանրամասնել:

«Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին, ժպիտը դեմքներին, փորձում էին վարկաբեկել իմ քաղաքական իմիջը համաշխարհային ասպարեզում»,- պատմել է Բեռլուսկոնին: Կառավարության նախկին ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ Իտալիայի արդարադատության կողմից իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Մեկնաբանել