Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գործարարներին կալանավորելու նպատակ չունի, խնդիրը բիզնես միջավայրի բարելավումն է, ասում է ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Նրա խոսքով՝ հարկային հանցագործությունների կանխման համար Քրեական օրենսգրքից խրախուսական նորմերի չեղարկում ենթադրող օրենսդրական նախաձեռնությունը ներկա տեսքով, որը խնդրահարույց է գործարար համայնքի համար, չի ընդունվի, կփոխվի:
-
Սամվել Կարապետյանը քաղաքական ուժ է ստեղծում
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքական թիմի ձևավորուման մեկնարկի մասին։ «Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ»,- այս մասին ասված է հայտարարությունում, որը տեղադրվել է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ» ֆեյսբուքյան էջում։ Կարապետյանն իր հայտարարության մեջ նշել է, որ չնայած հարգանքով է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ՝ հակազգային իշխանության քաղաքականության դեմ պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին, բայց Հայաստանի համար «լավ ապագա կառուցելու իրենց պատկերացումն ունեն»։ *** Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ […]
-
Փաշինյանը մեկնել է Բրյուսել, օրակարգում՝ հանդիպումներ Կոշտայի ու Ֆոն դեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։
-
Ռուսաստանը «վտանգավոր վնասատու» է հայտնաբերել ադրբեջանական մրգերում
Այթան Ֆարհադովա, OC Media Բաքվի հետ քաղաքական լարվածության ֆոնին Ռուսաստանի վերահսկիչ մարմինները հայտնել են, որ Ադրբեջանից ներմուծված դեղձի և նեկտարինի երկու խմբաքանակներում հայտնաբերել են գյուղատնտեսական վնասատու։ Ռուսաստանի Սննդամթերքի անվտանգության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հուլիսի 10-ին հայտարարել է, որ Կրասնոդարի պահեստում Ադրբեջանից ներկրված 18 տոննա թարմ դեղձի և նեկտարինի մեջ հայտնաբերել են արևմտյան ծաղկային թրիպս՝ վնասատու, որի մասին կարգավորումներ կան ԵԱՏՄ շրջանակներում։ Ռուսաստանը քաղաքական լարվածության ժամանակ պարբերաբար առողջապահական ու սանիտարական հիմնավորումներ է օգտագործում հարևան երկրներից ներմուծումների վրա արգելք դնելու համար։ 2024-ին արգելվեց հայկական ելակի և կոնյակի ներմուծումը՝ իբր ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով։ Այսպիսի օրինակ էր նաև Վրաստանի գինիների և «Բորժոմի» հանքային ջրերի արգելքը […]
-
Հնդկական հրթիռը կարող է շրջանցել S-400-ը և սպառնալ Թուրքիային, զգուշացնում
Հնդկաստանի կողմից Հունաստանին հեռահար ցամաքային հարվածային թևավոր հրթիռների (LR-LACM, Long Range Land Attack Cruise Missile) հնարավոր մատակարարման վերաբերյալ լուրերը արձագանք են գտել թուրքական մամուլում, որն այդ քայլը ներկայացնում է որպես անվտանգության սպառնալիք։ Թուրքական TRHaber լրատվամիջոցը գրում է, որ Հնդկաստանը Հունաստանին «ոչ պաշտոնապես» առաջարկել է այս հրթիռը, ինչը կապվում է Պակիստանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության հետ «Սինդուր» գործողության ժամանակ: ՉՀնդկաստանը 2025-ի մայիսի սկզբին հարվածներ հասցրեց Պակիստանի ռազմական օբյեկտներին և գործողությունն անվանեց «Սինդուր»՝ իր Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ բնակավայրում ապրիլի 22-ի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 26 քաղաքացիական անձ։ Հնդկաստանը ահահբեկչության համար մեղադրում է Պակիստանին): Նյու Դելին կամ Աթենքը չեն հաստատել Հնդկաստանի […]
-
«Տաշիր Հոռեկա», «Բեկոն Պրոդուկտ», «Թամարա Ֆուդ»․ ի՞նչ խախտումներ է արձանագրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, «Բեկոն Պրոդուկտ»-ի ու «Թամարա Ֆուդ»-ի արտադրամասերում մի շարք խախտումներ է արձանագրել: Ըստ հաղորդագրության՝ «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, • սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում, • պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, • առաստաղները կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների […]
-
Թիրախավորված է բուն Եկեղեցին․ Գարեգին Բ
«Խորապես մտահոգված ենք, որ փոխանակ համայն հայությանը համախմբելու, հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ»: Այս մասին ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հուլիսի 11-ին Մայր Աթոռում տեղի ունեցած Քահանայից ժողովի ժամանակ։ Քահանայից տարեկան ժողովին մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 215 քահանա հայրեր։ Ժողովը պետք է տեղի ունենար հունիսի 27-ին, սակայն այդ օրը ուժային կառույցները Մայր Աթոռում փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ Լարված իրավիճակի պատճառով այն հետաձգվեց։ «Որքան էլ փորձ կատարվի Եկեղեցու դեմ քայլերը ներկայացնելու որպես առանձին եկեղեցականների հանդեպ ուղղված գործողություններ, […]
-
Բաքուն հակված չի լինելու ընդունել ապաշրջափակման ամերիկյան առաջարկը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանակցությունները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում ինչպես հանդիպման արդյունքներին, այնպես էլ տարբեր հարցերում կողմերի դիրքորոշումներին։