Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են

Ուկրաինայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը: Վերին ռադայի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 36,6 մլն քաղաքացի, որոնք հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական պարտքը կատարել 33769 ընտրական տեղամասերում, այդ թվում` 77 երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում բացված 116 տեղամասերում: Ընտրությունների արդյունքներով Գերագույն ռադան կունենա 450 պատգամավոր հինգ տարի ժամկետով:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյլաների` ընտրություններին մասնակցում է 87 քաղաքական կուսակցություն, սակայն առաջատարը համարվում է «Ռեգիոններ» կուսակցությունը:

Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայում ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» և խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկի «Փոփոխությունների ճակատը» միավորվել են և ընտրություններում ներկայանում են «Բատկիվշչինա» դաշինքով: