Պելեի ռեկորդը գերազանցելու մասին չեմ մտածում. Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակը (5:0): Հիշեցնենք, որ արգենտինացին այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ:

«2 գոլ խփեցի, դա կարևոր է, բայց ավելի կարևոր է, որ թիմր հաղթեց, և շարունակում ենք մեր հաղթական ճանապարհը: Շատ ցուրտ էր այսօր, բայց մենք լավ հանդես եկանք և գոլ բաց չթողեցինք:

«Ոսկե խաղակոշիկը՞»… Անհատական մրցանակներ ստանալը շատ կարևոր է, բայց դա ողջ թիմի արժանիքն է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Չեմ մտածում Պելեի ռեկորդը շրջանցելու մասին: Դա ինձ ընդհանրապես չի մտահոգում»,- Մեսսի խոսքերն է փոխանցում AS-ը:

Հիշեցնենք, որ մեկ ամբողջ տարվա ընթացքում Պելեն աչքի է ընկել 75 անգամ: Արգենտինացու հաշվին առայժմ 73 գնդակ է գարնցված, բայց նա դեռ մի քանի հանդիպում էլ ունի անցկացնելու: