Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է Ազգային ժողով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվել է Ազգային ժողով` վավերացնելու համար։ Այն դեռևս օրակարգ չընդգրկված նախագծերի շարքում է:

Նախագծի հիմնական զեկուցողը Մհեր Գրիգորյանն է:

Կանոնակարգը սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել:

Մեկնաբանել