Ռեալը չի երկարաձգի պայմանագիրը Կարվալյուի հետ. Մոուրինյո

«Ռեալի» պաշտպան Ռիկարդու Կարվալյուն կլքի թիմը այս մրցաշրջանի ավարտին: Այս մասին տեղեկացրել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

34-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2013թ-ի ամառը, և ակումբը չի պատրաստվում երկարաձգել այն:

«Մենք բավականին շատ ուժեղ կենտրոնական պաշտպաններ ունենք: Կարվալյուն նրանցից մեկն է: Բայց, միևնույն ժամանակ, նա ամենատարեցն է: Նրա հետ ակումբը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Tmw-ն:

Մեկնաբանել