Մեջբերում Ղուրանից՝ Euromillions համաեվրոպական վիճակախաղի կայքում

Համաեվրոպական վիճակախաղի ֆրանսիական կայքը դարձել է հաքերների թիրախ. պորտալում տեղադրվել է մեջբերում Ղուրանից՝ մոլախաղերի անթույլատրելիության մասին:

«Մարոկկոյի ուրվականներ» կոչվող հաքերներն իրենց գրություններն արել են ֆրանսերեն և արաբերեն:

Euromillions վիճակախաղը խաղարկվում է եվրոպական 9 երկրում: Օգոստոսի 11-ին Բրիտանիայի մի բնակիչ Euromillions վիճակախաղում շահել է 190 մլն եվրո, որն այս տարվա յոթերորդ շահումն էր Մեծ Բրիտանիայի տարածքում:

Մեկնաբանել