Երևանի քաղաքապետարանը կազատվի մաքսատուրքից՝ 15 տրոլեյբուսներ ներմուծելու համար

Կառավարությունը 463 միլիոն դրամի մաքսատուրքից կազատի Երևանի քաղաքապետարանին՝ 15 էլեկտրական տրոլեյբուսներ ներմուծելու համար։ Համապատախան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1,5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն ապահովելու նպատակով։

Մեկնաբանել