Խանջյանի փլուզման և Դավիթաշենում վերելակի վթարի հետևանքով տուժածներից երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքում։

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն միջին ծանրության։

Երկրորդ տուժածի վիճակը համեմատաբար թեթև է, նրա բուժումը շարունակվում է վիրաբուժական բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել 11 հոգի։ Նույն օրը Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվելու հետևանքով զոհվել էր երկու հոգի, տուժել` երկուսը:

Մեկնաբանել