Հայաստանցիների 56 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Նույնքան՝ 56 տոկոսն էլ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Այս արդյունքներն արտացոլված են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած՝ հանրային կարծիքի հետազոտությունում։
Տվյալները հավաքվել են 2024-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,503 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։
Հետազոտության «Արտաքին քաղաքականություն» բաժնում հարցվածների ամենամեծ՝ 93 տոկոսը, համարում է, որ Հայաստանի հարաբերությունները ներկայում ամենալավը Հնդկաստանի հետ են, որին հաջորդում է Ֆրանսիան՝ 94 տոկոս, ապա՝ Իրանը՝ 88 տոկոս։ Հարցվածների միայն 35 տոկոսն է համարում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են, իսկ 63 տոկոսը կարծում է, որ «որոշ չափով վատ» կամ «շատ վատ» են։
Հարցվածները Հայաստանի առավել կարևոր քաղաքական և անվտանգային գործընկեր համարում են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ը և Հնդկաստանը։
Հայաստանցիները ամենամեծ անվտանգային սպառնալիք համարում են Ադրբեջանը՝ 87 տոկոս, Թուրքիան՝ 79 տոկոս և Ռուսաստանը՝ 41 տոկոս։
Հայաստանցիների 58 տոկոսը կողմ կքվեարկեր ԵՄ անդամակցության հանրաքվեին, եթե այն անցկացվեր առաջիկա կիրակի։
Ուշագրավ է, որ ԵՄ-ին անդամակցելուն կողմ քվեարկելուն ամենաշատը պատրաստ են 55+ տարիքի մարդիկ՝ 66 տոկոս։
Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Հարցման արդյունքները հասանելի են Միջազգային հանրապետական ինստիտուտի կայքում։