Մեսսին ստացավ Ոսկե խաղակոշիկը

«Բարսելոնայի»» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է 2011/12 մրցաշրջանում եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակին:

Ամեն տարի տրվող «Ոսկե խաղակոշիկը» արգենտինացին ստացել է Բարսելոնայում: Հիշեցնենք, որ այս մրցանակը ֆուտբոլիստի համար արդեն երկրորդն է:

Նրա ձեռքբերումն է` մրցաշրջանի ընթացքում 50 գոլ, որն առայժմ անգերազանցելի ռեկորդ է: Մրցանակը Մեսսիին հանձնել է 1960թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր և 1964թ. Իսպանիայի կազմում Եվրոպայի չեմպիոն ճանաչված Լուիս Սուարեսը: