Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագծին։
Կողմ քվեարկեց հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։
Հանձնաժողովում դրական եզրակացությունից հետո կանոնակարգը ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: