Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը՝ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների թվում

Ռուսական Championat.comհեղինակավոր մարզական կայքը Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրից հետո թարմացնում է ֆուտբոլիստների վարկանշները: Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը շատ վաղուց գլխավորում է լավագույն հարձակվողների ցանկը: Թեև մեր ռմբարկուն ոչնչով աչքի չի ընկնում վերջին 2 տուրերում, հետապնդողները դեռ չեն կարողանում հասնել նրան: Այդուհանդերձ, Մովսիսյանը պետք է ամեն ինչ անի հաջորդ տուրում աչքի ընկնելու համար, հակառակ դեպքում, կարող է կորցնել առաջատարի դիրքը:

Հրաշալի ցուցանիշ ունի նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով դեռ լիարժեք հանդիպում չի անցկացրել «Կուբանի» կազմում, բայց կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը նրան պարբերաբար ընդգրկում է թիմի մեկնարկային կազմում, և Արազը գնալով ավելի ու ավելի վստահ է իրեն զգում խաղադաշտում: 13-րդ տուրից հետո մեր ֆուտբոլիստը 3-րդ վարկանիշն ունի Պրեմիեր լիգայի կիսապաշտպանների մեջ: «Վերջին 4-5 հանդիպումներում ցուցդրած ստաբիլ խաղի շնորհիվ Արազ Օզբիլիսը բարձրացել է 3-րդ հորիզոնական, բայց հարց է՝ կկարողանա՞ նա պահել իր իսկ հաղորդած տեմպը»,- գրում է Championat-ը:

Պրևեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշներն՝ ըստ խաղային գոտիների.

Դարպասապհներ.

1.Սերգեյ Նարուբին – «Ամկար»՝ 6.55

2.Անդրեյ Դիկան – «Սպարտակ»՝ 6.35

3.Յարոսլավ Գոձյուր – «Թերեք»՝ 6.35

Պաշտպաններ.

1.Դոմենիկո Կրիշիտո – «Զենիթ»՝ 6.9

2.Մարտին Յիրանեկ – «Թերեք»՝ 6.5

3.Տոմաշ Գուբոչան – «Զենիթ»՝ 6.39

Կիսապաշտպաններ.

1.Կեյսուկե Հոնդա – ԲԿՄԱ՝ 7

2.Ռոման Յերյոմենկո – «Ռուբին»՝ 6.83

3.Արազ Օզբիլիս – «Կուբան»՝ 6.71

Հարձակվողներ.

1.Յուրա Մովսիսյան – «Կրասնոդար»՝ 6.88

2.Դանիլո Նեկո – «Ալանիա»՝ 6.81

3.Ահմեդ Մուսա – ԲԿՄԱ՝ 6.77

Մեկնաբանել