ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովն հոկտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

Օրինագիծն ընդունվեց 67 կողմ, 0 դեմ ձայներով։

Ընդդիմությունը չի մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն էր տվել նախագծին և ներկայացրել խորհրդարանի վավերացմանը։

Մեկնաբանել